Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«Մկնիկ» թոռնիկը

«Մկնիկ» թոռնիկը
04.06.2013 | 01:35

Հայկական իրականությանը շատ հարազատ երևույթ է, երբ թոռնիկ ծնվելիս պապը կամ տատը նրան անվանակոչում են իրենց անունով: Այս հայտնի սովորույթը հիշեցի, երբ պատմեցին մի զավեշտալի դրվագ երկրի «մեծամեծների» թոռնիկների մասին:
Էլեկտրոնային ԶԼՄ-ները օրերս տեղեկացրին, որ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը պապիկ են դարձել:
Պատմում են, որ երբ փոքրիկին հիվանդանոցից տուն են տարել, մանկաբարձուհին երեխային գրկած մոտեցել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին ու, թերևս, միամտորեն ասել. «Եկել եք ձեր մկնիկին տուն տանե՞ք»:
Թե այս «քաղցր» խոսքն ինչ է արժեցել մանկաբարձուհուն, դժվար չէ պատկերացնել, բայց փաստ է, որ պապիկի ոչ միայն անունը, այլև մականունն է ժառանգական:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ